Ճարպակալման զարգացման ռիսկը բավական հեշտ է նվազեցնել: Դրա համար անհրաժեշտ է օրական առնվազն 6 ժամ անցկացնել ոտքի վրա՝ պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով՝ մարդու մոտ, որը կանգնում, քայլում կամ վազում է օրական գոնե 6 ժամ, նվազում է ճարպակալման հավանականությունը 32 տոկոսով:
Գիտնականները 5 տարվա ընթացքում հետևել են 7000 մեծահասակների կենսակերպին: Մասնագետները ֆիքսել են նաև՝ որքան ժամանակ են նրանք կանգնած դիրքում անցկացրել:
Արդյունքում պարզվել է, որ 6 ժամվա ընթացքում կանգնած դիրքը նվազեցնում է ճարպակալման զարգացման հնարավորությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Տղամարդկանց մոտ այն նվազել է 32 տոկոսով, կանանց մոտ՝ 35 տոկոսով:
Գիտնականները նաև պարզել են, որ նման սովորությունն էապես նվազեցնում է նյութափոխանակության համախտանիշի զարգացման ռիկսը: