Նեպալցի լեռնագնաց եւ բրիտանական ծովային հետեւակի նախկին ծառայող Նիրմալ Փուրյան յոթ ամսվա ընթացքում նվաճել Է աշխարհի բոլոր 14 ամենաբարձր լեռնագագաթները՝ գերազանցելով նախորդ ռեկորդները, որոնք սահմանել Էին լեհ եւ հարավկորեացի ժայռամագլցողները:
Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել Է BBC News-ը: Հոկտեմբերի 29-ին 36-ամյա Փուրյան նվաճել Է ութհազարանոց (գագաթներ, որոնց բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում Է 8 հազար մետրը) 14 լեռնագագաթներից վերջինը՝ Շիշաբանգմու հիմալայան պիկը, որը գտնվում Է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի տարածքում: Ալպինիստն ութ հազար մետրը գերազանցող լեռնագագաթները նվաճելու առաջադրանքին ձեռնամուխ Է եղել 2019 թվականի ապրիլին, երբ նա նվաճեց Աննափուռնա I-ը՝ Հիմալայների Աննափուռնա լեռնազանգվածի բարձրագույն կետը: Մայիսին Փուրյան նվաճել Է Էվերեստը: Նույն ամսին նա նվաճել Է աշխարհի եւս չորս ամենաբարձր գագաթներ: Դրանք բոլորը գտնվում են Նեպալում: Հուլիս ամսին նեպալցին նվաճել Է հինգ լեռնագագաթ, որոնք գտնվում են Պակիստանում: Սեպտեմբերին նա հասել Է երկու լեռնագագաթ, որոնք գտնվում են Չինաստանում եւ Նեպալում: Փուրյան բրիտանական բանակում ծառայությունն սկսել Է 2003 թվականին: 2009 թվականին նա ընդունվել Է Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային հետեւակազոր: 14 ութհազարանոցները նվաճելու նախորդ ռեկորդը ձեռք Է բերվել 2013 թվականին հարավկորեացի լեռնագնաց Կիմ Չանգ-հոյի կողմից, որը լեռնային բարձունքները նվաճել Է 7 տարի 10 ամիս եւ 6 օրվա ընթացքում: 1987 թվականին լեհ լեռնագնաց Եժի Կուկուչկան նույն բանն արել Է 7 տարի 11 ամիս եւ 14 օրվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: