Սուրճի կանոնավոր գործածումը կարող Է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի ԳաստրոԷնտերոլոգների կոլեգիայի կայքում:
Բեյլորի Բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են կատարել 34 մարդու մասնակցությամբ, որի շրջանակներում վերցրել են հաստ աղու լորձաթաղանթի 97 բիոպսիաներ դրա տարբեր սեգմենտներից: Այնուհետեւ գինականները համեմատել են աղիներում տարբեր մանրԷների տարածվածությունը կոֆեինի բարձր (ավելի քան 82,9 միլիգրամ) եւ ցածր գործածությամբ մասնակիցների մոտ: Պարզվել Է, որ առաջին խմբի մոտ կան ավելի շատ «լավ» հակաբորբոքային Faecalibacterium и Roseburia մանրԷներ եւ ավելի քիչ վնասակար Erysipelatoclostridium մանրԷներ:
Ինչպես նշում են հետազոտողները, աղիների միկրոբիոտի կազմն ու կառուցվածքը կարեւոր դեր Է խաղում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարախտի եւ լյարդի հիանդությունների վտանգի նվազեցման գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: