Այվազովսկին հաղթեց Սերովին
Advertisement 1000 x 90

Այվազովսկին հաղթեց Սերովին

Ռուսական ТВЦ հեռուստաալիքի շաբաթօրյա եթերում ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Տրետյակովյան պատկերասրահում, ունեցել է 555 հազար այցելու: Դա այս տարվա թվեր են: Հիշեցնենք, որ Վալենտին Սերովի նկարներն անցած տարի ունեցել են 486 հազար այցելու:

Այվազովսկու նկարների դիտումների թիվն անցել է Ռեմբրանդտի, Շրիգլիի և Մատիսի նկարների տարեկան այցելություններինը:

Եվս մի ցուցանիշ: Անցած տարի Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում Այվազովսկու նկարների սրահ օրական այցելել է ավելի քան 6 000 մարդ:

Հիշեցնենք, որ Այվազովսկին Տրետյակովյանում ցուցադրվել է հուլիսի 29 մինչև նոյեմբերի 20-ը:

theartnewspaper.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը