«Թե ի՞նչ ազդեցություն ու արդյունքներ կարձանագրեն ժողովրդագրության բարելավմանը միտված ծրագրերը՝ մի քանի տարուց ավելի շուտ պարզ լինել չի կարող: Թերթի հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը նշել է, որ քաղաքականության ազդեցության գնահատականը որոշելու համար առնվազն 5 տարի ժամանակ է պետք: Բայց խնդրի լուծման համար ամբողջական փաթեթ պետք է լինի, քանզի ժողովրդագրությունը հատվածական լուծումներ «չի սիրում»: Մարկոսյանն արձանագրել է, որ հենց այդպես էլ արվում է:
Ըստ նրա, ընդհանուր առմամբ, համեմատության արդյունքում դրական տեղաշարժեր կան: Օրինակ, 2011 թ. հետո առաջին անգամ ամուսնության թվաքանակի աճ է գրանցվել: Ամուսնանում են, բնակարան են ուզում ձեռք բերել: Իսկ հաջորդ քայլն արդեն երեխա ունենալն է լինելու:
«Մարդիկ իրենց ապագան սկսել են տեսնել Հայաստանում: Նրանց մեջ հույս կա»,- նկատել է Ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատարը: Միայն թե վերջին 7 տարվա կտրվածքով, գյուղական բնակավայրերում ծնելիության զգալի անկում է գրանցվել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: