ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող նյարդաբանական խանգարումների և ինսուլտի Ազգային ինստիտուտում գիտնականները հայտնաբերել են աղի նոր վտանգ: Այս մասին գրում է EurekAlert!-ը:
Մասնագետները պարզել են, որ աղի շատ օգտագործումը կարող է առաջացնել կոգնիտիվ խանգարում, ընդհուպ՝ մինչև մարազմ:
Փորձերն իրականացվել են հետազոտական մկների վրա, որոնք ընդունել են շատ նատրիում պարունակող սնունդ:
Նրանց մոտ առաջացել են թուլամտության ախտանշաններ: Աղը բերել է աղիքների բացասական փոփոխությունների, ինչպես նաև՝ ուղեղի արյան հոսքի նվազման:
Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խախտումներն առաջացել են տաու սպիտակուցի կուտակման պատճառով: Երբ գիտնականներն արգելափակել են տաու սպիտակուցը ծածկագրող գենը, աղային դիետան այլևս թուլամտություն չի առաջացրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը