
Ընդունված է մտածել, որ աշնանը վարսերի համար պետք է ընտրել կարմիրի և շագանակագույնի մուգ երանգները՝ եղանակին համապատասխանելու համար: Սակայն համարձակ կանանց ընդունված ներկապնակը չի բավարարում: Իտալացի բլոգեր, ինտերիեր դիզայներ Վալենտինա Ֆեռանին լիովին տարբերվող գույն է առաջարկում այս աշնան համար: Միլանում կայացած Նորաձևության շաբաթվա ընթացքում իտալուհին ներկայացել էր բաց վարդագույն վարսերով, ինչը մեծ հավանության էր արժանացել՝ ինչպես Վալեի մոտ 3 մլն հետևորդների, նրան անդադար լուսանկարող պապարացիների, այնպես էլ՝ ավագ քրոջ՝ սուպեր բլոգեր իյարա Ֆեռանիի կողմից:
https://www.instagram.com/p/B2w1lTqCHZn/
Պատրաստեց Անի Գաբուզյանը