Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ավելի հաճախ ուտեն սպիտակուցային նախաճաշ: Այն նաև կարգավորում է առավոտյան արյան մեջ գլյուկոզայի քանակը, գրում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի, լավագույն տարբերակը բանջարեղենով ձվածեղն է, ապխտած սաղմոնը, ավոկադոն և ամբողջական հացահատիկային հացը: Այսպիսի նախաճաշին լավ է ավելացնել մանրաթելերով հարուստ մթերքներ, օրինակ՝ վարսակի փաթիլները:
Խորհուրդ է տրվում նաև առավոտյան 300-500 մլ ջուր խմել: Առավոտյան օգտակար ըմպելիքներից է կանաչ կամ բուսական թեյը:
Սննդաբանները առաջարկում են առավոտյան հրաժարվել սուրճից՝ կաթով, քանի որ այն մեծացնում է խմիչքի կալորիականությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը