Մեծ Բրիտանիայի Aston Martin ավտոարտադրողը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին մոտոցիկելտը: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Aston Martin AMB 001 մոդելը ցուցադրվել է Միլանի EICMA մոտոսալոնում: Մոտոցիկլետն ստեղծվել է Brough Superior մոտոցիկլետներ արտադրողի հետ համատեղ:
AMC 001-ի դիզայնը կատարված է Aston Martin — Valkyrie և Valhalla միջինմոտորային մոդելների ոճով: Brough Superior-ի մշակած տուրբոշարժիչի ծավալը կազմում է 998 խորանարդ սանտիմետր, իսկ հզորությունը՝ 182 ձիաուժ: Մոտոցիկլետի քաշը չի գերազանցում 180 կիլոգրամը:
Առավելագույն արագությունը ժամում 299 կիլոմետր է: Ընդամենը Թուլուզի (Ֆրանսիա) Brough Superior-ի գործարանում ձեռքով կթողարկվի AMB 001 100 մոտոցիկլետ: Մոտոցիկլետի գինը կկազմի 108 հազար եվրո, իսկ սպասարկյալներին մատակարարումները պլանավորած են 2020 թվականի վերջին: