Կաթնաշոռի օգտակար և վնասակար հատկությունները
Advertisement 1000 x 90

Կաթնաշոռի օգտակար և վնասակար հատկությունները

Կաթնաշոռը կաթի հիանալի խտանյութ է՝ կալցիումի աղերի մեծ քանակությամբ, որի 14-18%-ը սպիտակուց է: Կաթնաշոռի փաթիլները հեշտությամբ են յուրացվում և գրեթե ամբողջությամբ մարսվում են:

Այն կարող է պարունակել մինչև 20% ճարպ, սակայն արտադրվում են նաև ցածր յուղայնությամբ դիետիկ տեսակներ: Այն հարուստ է հատկապես մեթիոնինով (անփոխարինելի ամինաթթույով), որն օժտված է լիմոտոպային ազդեցությամբ:

Օգտակար հատկությունները

Կաթնաշոռը նվազեցնում է խոլեստերինի քանակը և ամենակարևորը՝ կանխում է լյարդի մեծացումը, որն առաջանում է օրգանիզմի վրա ուժեղ տոքսինների կամ որոշակի դեղերի ազդեցության հետևանքով:

Բացի անփոխարինելի ամինաթթուներից (սպիտակուցներից) կաթնաշոռը հարուստ է նաև վիտամիններով (հատկապես A, E, P, B2, B6 և B12), ֆոլաթթվով, կալցիումի աղով, երկաթով, նատրիումով, մագնեզիումով, պղնձով, ցինկով, ֆտորով և ֆոսֆորով: Հենց այդ միացությունների շնորհիվ է, որ կաթնաշոռը այդքան լավ է մարսվում:

Հղի կանայք և կերակրող մայրերը չեն կարողանա կալցիումի և այլ միկրոտարրերի ավելի լավ աղբյուր գտնել, քան կաթնաշոռն է:

5-ից 7 ամսեկան երեխային արդեն խորհուրդ է տրվում կաթնաշոռ տալ: Երեխայի համար լավ է ընտրել անյուղ կաթնաշոռը:

Կաթնաշոռը անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր հյուսվածքների աճի և վերականգնման համար, հատկապես՝ ոսկրային հյուսվածքի: Այն օգտակար է նյարդային համակարգի, սրտի ակտիվության և արյան համար:

Կաթնաշոռը, որպես սննդամթերք, անհրաժեշտ է բոլորին, հատկապես երեխաներին և ծերերին: Կալցիումի և ֆոսֆորի աղերի քանակով, ինչպես նաև նրանց միջև ֆիզիոլոգիական բարենպաստ հարաբերակցությամբ, կաթնաշոռը դրականորեն տարբերվում է այլ սննդամթերքներից՝ իր մեջ պարունակելով նշվածների մոտ 0,4%:

Պետք է ավելացնել, որ կալցիումով հագեցածությունը կաթնաշոռին անփոխարինելի է դարձնում տուբերկուլյոզի, ոսկորների կոտրվածքների, արյունաստեղծ համակարգի հիվանդությունների և ռախիտի դեպքերում:

Կաթնաշոռը նպաստում է մեզի արտազատմանը, ուստի այն խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդությունների, սրտի հիվանդությունների, երիկամների հիվանդությունների և այլ դեպքերում:

Դիետիկ կաթնաշոռը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին, թուլացած հիվանդներին, վնասվածքներ և այրվածքներ ստացածներին, սրտի հիվանդությամբ տառապողներին:

Կաթնաշոռն ամրացնում է ոսկրային հյուսվածքները, պաշտպանում աթերոսկլերոզից:

sotskiy.am