Շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմսը
Advertisement 1000 x 90

Շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմսը

Այսօր Ձեզ ենք ներկայացնում շոկոլադե «Բրաունի» տորթի բաղադրատոմս։ Այն շատ փխրուն, խոնավ ու նրբահամ է ստացվում։ Կարող եք ավելացնել ընկուզեղեն կամ շոկոլադե գնդիկներ, կամ մատուցել սերուցքով կամ վանիլային պաղպաղակով։

Բաղադրիչներ՝

  • մուգ շոկոլադ 200 գ
    • կարագ 1/2 բաժակ (115 գ)
    • շաքարավազ 1 բաժակ
    • դարչնագույն շաքարավազ 1/2 բաժակ
    • 3 միջին ձու
    • աղ 1/4 թ/գ
    • վանիլին
    • ալյուր 1/2 բաժակ
    • կակաո 1/4 բաժակ

Պատրաստման եղանակը՝

18×18 սմ քառակուսի ձևամանը յուղել, ծածկել յուղաթղթով։ Շոկոլադը մանրացնել և կարագի հետ հալեցնել ջրային գոլորշու վրա։ Թողնել սառի։ Առանձին ամանի մեջ լցնել շաքարավազները, ձուն մեկ-֊մեկ լցնել և հարել ձեռքով, մինչև կրեմի նման դառնա։ Ավելացնել աղը, վանիլինը, ապա՝ հալած շոկոլադե զանգվածը։

Ալյուրն ու կակաոն խառնել և մաղել խմորի մեջ։ Զգույշ խառնել։ Լցնել ձևամանի մեջ, թափահարել և ամանը հարվածել սեղանին։

Թխել 30 րոպե 180°-ում։ Թողնել սառի։

Կտրելիս հեշտ կլինի, եթե դանակը թրջեք տաք ջրում։