Բաղադրիչներ
- Կաթնաշոռ (2%) – 180 գ
- Խոշոր սպիտակաձավար – 3 ճ/գ
- Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Խառնել բոլոր բաղադրիչները և մեկ գիշեր դնել սառնարանի մեջ: Եթե առավոտյան եք պատրաստում, զանգվածը պետք է 20-25 րոպե դնել սառցախցիկում:
- Սեղանի վրա սպիտակաձավար շաղ տալ, կաթնաշոռային զանգվածից փոքր ձողիկներ ձևավորել և եփել եռացող ջրում:
- Եփել 5 րոպե: Մատուցել մուրաբայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը