
Ձվով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- Խաշած ձու – 6 հատ
- Կանաչ սոխ – 1 փունչ
- Սամիթ – 1 փունջ
- Սպիտակաձավար – 2 ճ/գ
- Թթվասեր – 1 ճ/գ
- Ալյուր – 1 ճ/գ
- Բուսայուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Խաշած ձվերն անցկացնել խոշոր քերիչով:
- Ավելացնել մանր կտրատված սամիթը, սոխը, ալյուրը, սպիտակաձավարը, աղը և թթվասերը:
- Զանգվածը լավ խառնել:
- Խոնավ ձեռքերով կոտլետներ ձևավորել:
- Երկու կողմից տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը