Սեքս և մենոպաուզա․ իրականություն ու առասպելներ (մաս I)
Advertisement 1000 x 90

Սեքս և մենոպաուզա․ իրականություն ու առասպելներ (մաս I)

Մենք տևական ժամանակ վստահ էինք, որ տարիքի հետ լիբիդոն պակասում է, իսկ մենոպաուզային զուգընթաց կնոջ սեռական կյանքը լիովին ավարտվում է։ Այդ այդպես չէ։

Ժամանակակից բժշկությունը կարող է երկարացնել և լավացնել կյանքի որակը 50 տարեկանից հետո։ Ինպե՞ս։

«Կլիմաքս» բառը վախեցնում է, դրա մասին խոսել չեն սիրում։ Բայց եթե դուք ցանկանում եք, որ այդ անխուսափելի փուլը ոչ միայն չվատացնի, այլև լավացնի ձեր կյանքի որակը, պետք է պատրաստ լինեք դրան։ Ի՞նչ է հարկավոր իմանալ մենոպաուզայի մասին և ինչից չարժե վախենալ։

Իրականություն

1. Մենոպաուզայի ընթացքում սեռական կյանքը լավացնում է կնոջ առողջությունը։

Կլիմաքսը սեռական կյանքի համար խոչընդոտ չէ։ Դա կոնոն է և չարժե այն մոռանալ։ Մենոպաուզայի ժամանակ լավագույն միջոցը կանոնավոր սեռական կյանքն է։ Սեքսը հրաշալի է ազդում կնոջ արյան շրջանառության, ինչպես նաև հոգեբանական վիճակի վրա։
Եթե անգամ կլիմաքսի շրջանում ձեզ մոտ հիվանդությունների փունջ է ի հայտ եկել, չարժե հրաժարվել սեռական կյանքից, այդ բացասաբար կանդրադառնա լիբիդոյի և ընդհանուր ֆիզիկական վիճակի վրա։ Բացի այդ, մենոպաուզան գործնականորեն երկրորդ երիտասարդություն է։
Ինքներդ դատեք՝ երեխաները մեծացել են, սեռական զգացողությունները մնացել են նույնքան գունեղ, հղիանալու վտանգչկա, միգրենները և նախադաշտանային շրջանին բնորոշ ցավային զգացողությունները անցնում են։ Էլ ե՞րբ վայելել կյանքը, եթե ոչ հիմա։

Ցավոք կանանց մեծ մասն այդ շրջանին նայում է որպես երիտասարդության, սեռական կյանքի, սիրո ավարտի։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում կնոջ օրգանիզմի հետ կլիմաքսի շրջանում։
Էստրոգենների մակարդակը ավելի ուժգին է իջնում, քան տեստոստերոնինը, իսկ հենց տեստոստերոնն է, որ պատասխանատու է սեքսուալ ակտիվության համար։ Ստացվում է, որ տեստոստերոնը ոչ մի տեղ չի անհետանում և չի իջնում։ Ցանկությունը նույնպես չի կորում։ Կնոջ ֆիզիոլոգիան այնպիսին է, որ մենոպաուզայից հետո սեռական ցանկությունն ուժեղանում է։

2․ Օրգազմ ապրելու կարողությունը չի անհետանում։

Կարծիք կա, որ սեքսը միայն գեղեցիկների և երիտասարդների համար է։ Այդ այդպես չէ, դուք կարող եք 90 տարեկան լինել, կարող եք ուռուցք ունենալ, կարող եք գամված լինել սայլակին, բայց սիրել դուք կարող եք նույն ուժգնությամբ, ինչպես երիտասարդ տարիքում, այդ թվում և սեքսը սիրել։ Քանի որ մենոպաուզայի շրջանում կանանց մոտ իջնում է էստրոգենների մակարդակը, դա ազդում է քսուքի վրա, այն քչանում է։

Այդ պատճառով ստիմուլիացիայի և սեքսի համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան երիտասարդ տարիքում, և կանանց համար սկիզբն ավելի կարևոր է դառնում։ Իսկ այ օրգազմ ապրելու կարողությունը տարիքի հետ չի պակասում։ Անգամ 85 տարեկան կինը կարող է օրգազմ ապրել, ըստ որում մի քանի անգամ։

Աշխատեք կանոնավոր զբաղվել սեքսով՝ ամսական 2 անգամից ոչ պակաս, այդ թվում և մաստուրբացիայով։ Կանանց 70%-ի մոտ 65-ից հետո առկա է լինում գոնե մեկ քրոնիկ հիվանդություն։ Այսինքն, դուք ընդունում եք առնվազն մեկ դեղահաբ։ Դրանցից շատերը հանգեցնում են սեքսուալ ֆունկցիայի խանգարումների։ Բայց այն չի փոխվում, եթե կինն ունի մշտական զուգընկեր և անձնական կյանք։

Վերջին հետազոտությունները ապացուցել են՝ սեքսը ազդում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց կյանքի տևողության վրա, խոչընդոտում է ուղեղի ծերացմանը։ Դուք կարող եք օրգազմ չապրել, բայց սեքսը պետք է լինի ձեր կյանում։ Եթե հորմոնների մակարդակը ազդել է ձեր լիբիդոյի վրա, ապա բժշկի նշանակմամբ հնարավոր է լրացնել էստրոգենի պակասը, դա կօգնի վերադարձնել ցանկությունը։

3․ Սեռական կյանքը մենոպաուզայի շրջանում լավանում է։

Հորմոնային թերապիային զուգահեռ կանանց մասամբ անհրաժեշտ է մարզել ինտիմ մկանները։ Չի կարելի թույլ տալ, որ ատրոֆիա կամ փոքր կոնքի օրգանների իջեցում առաջանա։

Ժամանակակից դեղաբանական միջոցները կօգնեն հաղթահարել ֆիզիոլոգիական անհարմարությունները, օրինակ՝ կրեմ-լուբրիկանտները։

Առասպելներին կանդրադառնանք առանձին հոդվածում։

sotskiy.am