Բաղադրիչներ
- Սմբուկ – 2 հատ
- Դդմիկ – 3 հատ
- Ձիթայուղ – 1/4 բաժակ
- Աղացած կարմիր պղպեղ – 1 թ/գ
- Սխտոր – 2 ատամիկ
- Աղ՝ ըստ ցանկության
- Լոլիկ – 6 հատ
- Կարմիր քաղցր պղպեղ – 3 հատ
- Չիլի պղպեղ – 2 հատ
Պատրաստման եղանակը
- Խորը տապակի մեջ լցնել խորանարդաձև կտրատված դդմիկները և սմբուկները, մանրացված սխտորը: Ավելացնել ձիթայուղ և աղացած կարմիր պղպեղ:
- Լցնել ջուր այնքան, որ բանջարեղենները ծածկվեն, եռացնել, այնուհետև փակել կափարիչով և եփել ևս 10 րոպե:
- Ավելացնել երկար շերտատված պղպեղը, մանր կտրատված լոլիկները և չիլի պղպեղները: Պատրաստել՝ անընդհատ խառնելով և կափարիչը բաց, մինչև ամբողջ ջուրը չգոլորշիանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը