
Կարծես թե սուպերմոդել Կայա Գերբերի և դերասան Փիթ Դեյվիդսոնի սիրավեպը շատ ավելի լուրջ է, քան մենք մտածում էինք. պապարացիները գնալով ավելի հաճախ են զույգին նկատում Նյու Յորքի լավագույն ռեստորաններում: Եվ յուրաքանչյուր անգամ Կայան հիացնում է իր անթերի լուքերով: Հերթական ռոմանտիկ հանդիպման համար մոդելն ընտրել էր վագրի նախշերով սադրիչ շապիկ, 90-ականների ոճով ջինսե տաբատ և դասական վերարկու: Կերպարն ամբողջացրել են Prada պայուսակը և իդեալական սանրվածքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը