
Ինչպես գրում է Elle.ru-ն, սեզոնի ամենանորաձև վերնաշապիկները թափանցիկ մոդելներն են: Դիզայներները, իհարկե, չեն խրախուսում ամբողջովին մերկանալը, ինչպես ակտիվիստ Լինա Էսկոն «Free The Nipple» ֆիլմում. քաղաքն ու երեկույթները դեռ նուդիստական լողափ չեն:
Բլուզները, որոնք ցույց են տալիս այն, ինչը սովորաբար թաքնված է, հրաշալի համադրվում են նեղ տաբատների և կաշվե միդի-կիսաշրջազգեստների հետ:
Իսկ եթե ցանկանում եք պահել պարկեշտության կանոնները և փորձել նորաձևության միտումը, պարզապես ուսերին գցեք բաճկոն կամ տրենչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը