Օրերս Tesla ընկերությունը ներկայացրեց իր առաջին էլեկտրոպիկապը:
Այն զրահապատ էր, և դրա պատուհանների ամրությունը ստուգելու համար ընկերության ղեկավար Իլոն Մասկը առաջարկեց, որ աշխատակիցներից մեկը երկաթե գնդակ նետի ապակիների ուղղությամբ: Դժբախտաբար, ապակիները չդիմացան և կոտրվեցին: Շնորհանդեսից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը ընկավ 6 տոկոսով, ինչի պատճառով Մասկի կարողությունը նվազեց 768 միլիոն դոլարով:
Հաղորդվում է, որ այս դեպքը վստահություն չիհաղորդել ներդրողներին նոր արտադրանքի նկատմամբ: Մասկը պնդում է, որ փորձերի ժամանակ ապակին նման խնդիր չի ունեցել:
Հիշեցնենք, որ Cybertruck անունը կրող մեքենան կթողարկվի 2021 թվականից երեք տարբերալով: Սովորական տարբերակը կարժենա 39.900 դոլար, երկշարժիչը՝ 49.900 դոլար, իսկ եռաշարժիչը՝ 69.900 դոլար: