Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի իմիջի մաս Է կազմում բարձր ձիու պոչով սանրվածքը, տեսանյութում ցուցադրել Է իր բնական մազերը, որը հրապարակված Է նրա Instagram-օգտահաշվի սթորիսում:
Կադրերում Գրանդեն կեցվածք Է ընդունել հայելու առջեւ: Նա ձեռքով բարձրացնում Է պոչ կապած մազերը՝ ցուցադրելով կարճ, թուխ եւ գալարվող խոպոպիկները: Համերգների համար երգչուհին երկարացնում, ներկում եւ ուղղում Է մարզերը: Ավելի վաղ Գրանդեն հայտարարել Է, թե զգուշանում Է, որ մազերն անուղղելիորեն կվնասի հաճախ ներկելու պատճառով: Երկրպագուները հիացած են երգչուհու բնական մազերից: «Քո մազերն արտակարգ գեղեցիկ են: Դու այդ տեսքով կհայտնվե՞ս բեմի վրա»,-գրել Է Twitter-ի օգտատերերից մեկը: «Մազերդ այդպիսին պահիր, դրանք ցնցող տեսք ունեն»,-համաձայնել Է մեկ ուրիշը: