Տասնամյակի թոփ 5 նորաձև ձախողումները. Մեգան Մարքլ, Քիմ Քարդաշյան և այլք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տասնամյակի թոփ 5 նորաձև ձախողումները. Մեգան Մարքլ, Քիմ Քարդաշյան և այլք

Բրիտանացի կանայք ընտրել են տասնամյակի նորաձեւության ձախողումները, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Love the Sales լավագույն զեղչային առաջարկների որոնման ծառայության հետազոտությանը։

Առաջին տեղում է իրապատում-շոուի աստղ եւ պլյուս չափի մոդել Ջեմա Քոլինզը։ 2017թ.-ին ITV հեռուստաընկերության ամառային երեկույթի ընթացքում Ջեման հանրության շրջանում է հայտնվել նարնջագույն, օվերսայզ զգեստով։ Զգեստը հսկայական ուսագլուխներ ուներ, որոնք փչացնում էին մոդելի կազմվածքը։ Առավել եւս այն դեպքում, երբ Քոլինզը վառ դիմահարդարում էր նախընտրել՝ շեշտադրվելով աչքերը. նա երկար սլաքներ էր ընտրել եւ արհեստական թարթիչներ ավելացրել, որոնք նրան տիկնիկի տեսք էին հաղորդել։

Երկրորդ տեղում Լեդի Գագայի՝ մսից պատրաստված զգեստն է, որով նա հայտնվել է Լոս Անջելեսում MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության արարողությանը։ Երրորդ տեղում է Մայլի Սայրուսի հագուստը 2015թ.-ի MTV Video Music Awards արարողությանը։

Հղի Քիմ Քարդաշյանի ծաղկավոր զգեստը, որով նա ներկա է գտնվել 2013թ.-ի Met Gala-ին, զբաղեցրել է չորրորդ տեղը։ Հնգյակն ամփոփել է Մեգան Մարքլը, որը չափազանց մեծ չափսի կոշիկ էր կրում։

Նորաձեւության փորձագետները ենթադրել են, որ Մարքլը սխալվել է նվազագույնը երկու համարով։ Մինչ այժմ ոճաբանները փորձում են հասկանալ՝ ինչ նպատակով է դքսուհին կոշիկ ընտրել, որով նրա համար այնքան անհարմար էր շարժվել տասնյակ լուսանկարիչների առջեւ։

style.news.am