Tesla ընկերությունում պատրաստվում են ավտոմեքենայի դիմապակու մաքրիչները փոխարինել լազերային լույսերով: Ընկերությունն արտոնագրել է լազերային սարքավորումը, որը կփոխարինի ապակեմաքրիչներին։ Դրանք միանալու են ավտոմատ կերպով, ինչը հնարավոր կդառնա սենսորների շնորհիվ, որոնք կորոշեն ապակու մաքրության աստիճանը: Լազերային սարքավորումը կմաքրի ոչ միայն դիմապակին, այլև կողային ապակիները և հայելիները: Լազերային մաքրիչների աշխատանքի համար հեղուկ պետք չի լինի, փոխանցում է Electrek-ը: Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե ինչպես է նորարարությունն աշխատելու հորդառատ անձրևի ժամանակ, և թե որքանով է այն անվնաս վարորդի տեսողության համար:
Tesla-ն ծրագրում է դիմապակու մաքրիչները փոխարինել լազերներով
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ