Շոփինգի սիրահարներ, շնորհավորում ենք՝ այսօր ձեր օրն է: Ճիշտ է՝ «Սև ուրբաթը» պաշտոնապես ամրագրված չէ՝ որպես տոն, բայց ամեն տարի նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում այս օրը հատուկ զեղչերի շուրջ է հավաքում գնումների սիրահարներին: Երևանում էլ «Սև ուրբաթ»-ը հաճելի ավանդույթ է դարձել հայ «շոպահոլիկների» համար:
Black Friday հասկացությունը ծագել է ԱՄՆ-ում՝ 1966 թ-ին: Շոփինգի այս տոնը հաջորդում է Thanksgiving-ին՝ Շնորհակալություն հայտնելու օրվան, և ազդարարում նախատոնական զեղչերի սկիզբը:
Այսօր երևանյան մոլերը ևս հայտարարել են զեղչեր, ինչը նշանակում է, որ շատ-շատերը, նույնիսկ, աշխատանքն են կիսատ թողնելու՝ շտապելով մոլեր՝ հույս ունենալով իրենց նախընտրելի զգեստների կամ հագուստի այլ պարագաների վրա տեսնել ցանկալի զեղչեր: Հաջողություն ենք մաղթում բոլորին այդ «մրցավազքում», իսկ մինչ կսկսեք ձեր գնումները:
Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար, այցելեք՝ news.am