
Հեյլի Բիբերի առավոտը սկսվել է Մայամիի լողափին։ Մոդելը ոչ միայն վայելել է Ֆլորիդայի արևը, այլև ֆոտոշարքի մասնակցել։
23-ամյա շիկահերը լուսանկարվել է կապույտ բիկինիով և որովայնի հատվածում շղթայով։ Ի դեպ, լողափին աստղին սպասում էր ամուսինը՝ Ջասթին Բիբերը. երգիչն աջակցել է սիրելիին ու հետևել ֆոտոշարքին։ Նկարահնման օրվա ավարտից զույգը միասին հեռացել է։
news.am