Շոկոլադե հումուսը պատրաստվում է առանց շաքարի և չի վնասում կազմվածքին: Այն հարուստ է նաև վիտամիններով և հանքանյութերով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն արագ է պատրաստվում, բաղադրիչներին կարող եք ավելացնել նաև խնձոր, բանան, ելակ:
Բաղադրիչներ
- 250 գրամ սիսեռ
- 1 ճշի գդալ կակաո
- 1 ճաշի գդալ մեղր
- 3 ճաշի գդալ թահին
- 4 ճաշի գալ ջուր
- ¼ թեյ գդալ վանիլին
- մի պտղունց աղ:
Պատրաստման եղանակը: Սիսեռը մաքրեք, վրան ջուր լցրեք, թողեք 8-10 ժամ: Լվացեք, լավ եփեք:
Բլենդերում հարեք եփված սիսեռը, կակակոն, մեղրը, թահինը, ջուրը, վանիլինն ու աղը, ստացեք միասեռ զանգված:
Ցանկության դեպքում կարող եք ավելացնել համեմունքներ, ինչպես նաև մրգեր:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը