Փոխեք իմիջը
Դա ոչ միայն արտաքինը կփոխի, այլև ձեր անհատականության նոր սահմաններ կբացահայտի: Համարձակվեք փորձել այն ոճը, որի մասին վաղուց եք երազել, գեղեցիկ իր ձեռք բերեք, որը կերաշխավորի ձեր տրամադրության բարձրացումը և շրջապատից հիացած հայացքներ կկորզի: Մի՛ մոռացեք, որ կենսականորեն անհրաժեշտ է ձեզ խրախուսելը և հաճելի գնումներով պարբերաբար երես տալը:
Ինչ–որ բան փոխեք աշխատավայրում
Եթե նման փոփոխությունների համար նվազագույն տարածք ունեք, գոնե աչքի առաջ ծաղկի թաղար դրեք, կատարելապես կարգի բերեք աշխատավայրը: Եթե տեղաշարժվելու հնարավորություն ունեք, վերցրեք նոթբուքն ու ուղևորվեք որևէ հարմարավետ սրճարան կամ այգի: Այդպես աշխատելու ցանկությունը կփոխարինի տհաճ զգացմանը՝ «Չեմ ցանկանում, բայց ի՞նչ անել»:
Շփվեք հաճելի մարդկանց հետ
Ժամանակ գտեք մտերիմներին, ընկերներին զանգելու համար և պարզապես շատախոսեք: Այդպես կազատվեք ներքին լարումից և էներգիայի դրական լիցք կստանաք: Մի՛ մոռացեք, որ մեզ շատ սիրող ինչ-որ մեկը ևս մեր ուշադրության կարիքն ունի
Մարզվեք
Ոտքի կանգնեք և մարզեք մկանները: Գլխով օղակաձև պտույտներ կամ այլ ոչ բարդ վարժություններ կատարեք: Արյունն ակնթարթորեն բոլոր բջիջներին անհրաժեշտ թթվածին կմղի, և դուք ֆիզիկական թեթևություն կզգաք:
Ուրախացեք ձեր փոքրիկ հաջողություններով
Փոքրիկ քայլեր կատարեք: Պարապ մի մնացեք: Ինչպես բոլորս գիտենք, չկատարված պարտավորությունների բլուրը մեծանում է հենց մանրուքների պատճառով, որոնք ժամանակին չեն կատարվել: Կարգի բերեք զգեստապահարանը, ազատվեք հին իրերից, կատարեք գործնական կարևոր զանգեր: Դրանից հետո կհամոզվեք, որ դա այնքան էլ բարդ չէր, և ուսերից ասես մեծ բեռ կընկնի:
Գրկեք ձեր չորքոտանի ընկերոջը
Կենդանիների հետ շփումը ձեզ բարիացնում և հանգստացնում է: