Թեև «շեյխ-գեյթ»-ը հեռուստաընկերություններից մեկի համապատասխան ռեպորտաժից հետո լուրջ տոնով քննարկելը դժվար է, բայց փորձեմ մի երկու դիտարկում ներկայացնել, որ ինձ փոխանցեցին պաշտոնական արարողակարգի մասնագետ ընկերները:
Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ քաղաքապետը և գլխավոր ճարտարապետն ընդունել են Աբու Դաբիից եկած հյուրերին պաշտոնական արարողակարգով, թեև, հյուրերի խնդրանքով հանդիպումը նշանակված էր կիրակի օրը:
Եվ այսպես, ըստ արարողակարգի.
- Հանդիպման նման մակարդակի դեպքում հյուրերը սպասում են հանդիպման սրահում, այնուհետ ներս է մտնում Երևանի քաղաքապետը, ողջունում է հյուրերին, հրավիրում նստելու և սկսում է հանդիպումը,
- Եթե հյուրը լիներ, օրինակ, Դուբայի քաղաքապետը, Երևանի քաղաքապետն, ըստ արարողակարգի, կդիմավորեր հանդիսավոր կերպով՝ շենքի մուտքի մոտ, ուղեգորգի վրա,
- Միջազգային արարողակարգի ամենատարրական կանոնների համաձայն, հանդիպումից առաջ բոլոր կողմերը հեռախոսներն անջատում են,
- Որպես կանոն, հանդիպումից առաջ հյուրընկալվող կողմը ճշտում է «դրես-կոդը», և հագնվում համապատասխան (կամ անհնարինության դեպքում՝ զգուշացնում է դրա մասին)։
Սա՝ մանրամասները: Իսկ ընդհանուր առմամբ, նման գործնական հանդիպումների ընթացքում ոչ միայն քննարկվում են հյուրերի առաջարկները, այլև քաղաքային իշխանությունն իր կողմից խորհուրդներ է տալիս և հուշումներ անում՝ փորձելով հնարավորինս աջակցել պոտենցիալ ներդրողին: Ինչը և արվել է կոնկրետ այս դեպքում՝ անկախ քննարկման առարկա դարձած անհարթություններից:
Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: