Hyundai Motor ընկերությունը, որը հարավկորեական խոշորագույն ավտոարտադրողն Է վաճառքների ծավալով, մինչև 2025 թվականը 61 տրլն վոն (51 մլրդ դոլար) կներդնի արտադրության զարգացման գործում: Այդ մասին ասված Է ընկերության ղեկավարության՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ընդգրկուն ներդրումների նպատակը գոյություն ունեցող բիզնեսի մրցունակության բարձրացումն Է և նոր հնարավորությունների ստեղծումը ապագայի տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների հաշվին: Մասնավորապես, 20 տրլն վոնը (17 մլրդ դոլար) կծախսվի անօդաչուների և Էլեկտրական ավտոմոբիլների մշակման, կատարելագործման ու արտադրության համար: