Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը մասնակցել Է Chanel՚s Metiers d՚art 2019-2020-ի ցուցադրությանը: Շոուից լուսանկարներ Է հրապարակել Daily Mail-ը:
Միջոցառումը տեղի Է ունեցել Փարիզի Գրան-Պալեում: 24-ամյա Հադիդը հարթակ Է դուրս եկել փայլփլուն թվիդային կոստյումով, որը բաղկացած Էր պիջակից, որի թեւքերն ավարտվում Էին սպիտակ մանժետներով, եւ մինչեւ ծնկները հասնող կիսաշրջազգեստից: Մոդելի պիջակի տակ ոչինչ չի եղել, բացի բազմաշերտ սեւ ու մարգարտե ուլունքներից, որոնք հասնում Էին մինչեւ գոտկատեղը: Նա նաեւ կրում Էր դեկորատիվ գոտի՝ մի քանի մարգարտաշարով: Հադիդի կերպարն ամբողջացրել են Chanel-ի լոգոտիպերով ականջօղերը եւ փոքրիկ ժապավենակապերով սեւ կոշիկները: