Գեղեցկությունն ու առողջությունն այնպիսի հասկացություններ են, որոնք առանց մեկը մյուսի գոյություն չունեն: Թանկարժեք դեղորայքների հետևից վազելիս՝ մենք հաճախ մոռանում ենք պարզ միջոցների մասին: Ձեզ ենք առաջարկում նիհարելու հրաշալի և պարզ մեթոդ՝ կեֆիր և դարչին: Այն ոչ միայն համեղ է, այլև՝ շատ օգտակար:
Կեֆիրը միշտ համարվել է նիհարելու լավագույն միջոցներից մեկը: Նրա կաթնաթթվային միկրոֆլորան օգտակար է աղեստամոքսային տրակտի և նրանում տեղի ունեցող գործընթացների համար: Այն նաև հագեցնում է քաղցը՝ առանց փքվածության զգացողություն առաջացնելու: Կեֆիրն ունի ցածր կալորիականություն:
Դարչինը, իր հերթին, ունի մի քանի օգտակար հատկանիշներ: Այն լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է ինսուլինի արտազատումը՝ թույլ չտալով ավելորդ գլյուկոզային ավելորդ կիլոգրամներ ավելացնել:
Այսպիսով, այս հրաշք ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից շատ ջանք և ժամանակ չի պահանջվի: 200մլ կեֆիրի համար կպահանջվի կես թ/գ դարչին:
Ըմպելիքը պետք է խմել օրական 2-3 անգամ: Ամեն ինչ պարզ է՝ միմյանց ենք խառնում բոլոր բաղադրամասերը և խմում: Կեֆիրի օրական քանակը պետք է լինի 1-1.5 լիտր, իսկ դարչինինը՝ 1թ/գ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը