
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ, երկար զգեստ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել՝ հավաքել է մազերը, նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ մուգ գույնով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանի։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։ «Պարզապես գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։