Հագուստի մերօրյա բազմազանության մեջ, մարդիկ շարունակում են փնտրել այլընտրանքային տարբերակներ՝ ցանկանալով շեշտել իրենց յուրահատուկ ոճն ու ունենալ չկրկնվող հագուստ: Աշխարհում այսօր արագ զարգացում է ապրում վինտաժային հագուստի մշակույթը, քանի որ մարդիկ գիտակցում են. որ նորաձության հիմնքարերն ու ամենաարժեքավոր բացահայտումներն արդեն արվել են նախորդ դարաշրջանում:
Վինտաժային է համարվում 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ ստեղծված հագուստը: Վինտաժային հագուստը թույլ է տալիս խաղալ ժամանակի հետ՝ մեկ լուքում կարողանալով ներառել միանգամից երեք տասնամյակի նորաձություն՝ խտացված տարբերակով: Հագուստի այս մշակույթը դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է նաև Հայաստանում. փոքր Երևանում, այնքան էլ հաճելի չէ տեսնել նույն հագուստը կրող տարբեր մարդկանց:
Studio Antiquus-ը Հայաստանում վինտաժային հագուստի վաճառքով զբաղվող առաջին առցանց խանութն է: Խանութի հիմնադիր Մաշա Գևորգյանը պատմել է վինտաժային հագուստի մշակույթի, Հայաստանում դրա պահանջարկի և նորաձևության մեջ դրա ունեցած դերի մասին:
Սերը դեպի վինտաժային հագուստը
Ժամանակին պապիկս ուներ պլաստմասե իրերի արտադրամաս, իսկ հետագայաում՝ դրան զուգահեռ, սկսեց նաև ակնոնցեր պատրաստել: Հայրիկիս մոտ ակնոցների նկատմամբ մեծ սերը սկսվեց հենց այստեղից: Նա մեծ հավաքածու ուներ: Փոքրուց այդ միջավայրն ինձ նույնպես հարազատ դարձավ և ժամանակի ընթացքում ինքս էլ սկսեցի տարբեր հավաքածուներ ունենալ: Ակնոցների մեծ հավաքածու ունեի ու մի օր հասկացա, որ դրանց քանակն այնքան մեծ է, որ կարելի դրանք վաճառել:
Studio Antiquus
Studio Antiquus-ը Հայաստանում վինտաժային հագուստի վաճառքով զբաղվող առաջին առցանց խանութն է: Այստեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանի բրենդային և ոչ բրենդային հագուստներ և աքսեսուարներ: Ցանկանում եմ շեշտել, որ սա second hand տարբերակի հագուստ չէ, քանի որ Studio Antiquus-ում յուրաքանչյուր իր՝ նախօրոք ընտրվում և բերվում է Հայաստան և եթե կարիք կա, ենթարկվում է վերամշակման կամ վերանորոգման:
Studio Antiquu-ը գործում է արդեն երեք ամիս: Պատվերներ իրականացնում ենք դեռևս միայն օնլայն տարբերակով, սակայն նախատեսվում է մոտ ապագայում բացել շոուրում, որտեղ ներկայացված կլինի մեր ամբողջ տեսականին:
Վինտաժային հագուստն այսօր
Նորաձության տարբեր տներ արդեն մի քանի տարի է՝ վերաթողարկում են իրենց նախորդ տարիների հավաքածուները: Սա անդրադառնում է նաև վինտաժային հագուստի վրա՝ մեծացնելով դրա պահանջարկը: Վինտաժային հագուստը գնորդին հնարավորություն է տալիս տարբերվել իր ոճով և համոզված լինել, որ իր գնած հագուստը որևէ մեկի հագին տեսնելը գրեթե անհնար է: Վինտաժային հագուստ կրելը և դրա նկատմաբ հետաքրքրությունը Երևանում աստիճանաբար մեծանում է: Երբեմն մարդիկ, առանց տեղյակ լինելու, ինձ պատմում են իմ բրենդի մասին, ինչն ինձ շատ է ոգևորում:
Ամբողջությամբ՝ vnews.am