
Բաղադրիչներ
- Խնձոր – 2 հատ
- Նեխուրի արմատ – 1 հատ
- Կիտրոնի հյութ – 1 թ/գ
- Մայոնեզ – 3 ճ/գ
- Պինդ պանիր – 150 գ
Պատրաստման եղանակը
- Խնձորները և նեխուրի արմատը լվանալ, հեռացնել խնձորի միջուկը:
- Նեխուրն անցկացնել խոշոր քերիչով, խնձորը բարակ շերտատել: Լցնել տարայի մեջ և ցողել կիտրոնի հյութով:
- Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, լցնել աղցանով տարայի մեջ, ավելացնել մայոնեզը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը