Ճանապարհային ոստիկանություն (МРЭО), ոստիկանության հենց քթի տակ, ենթադրում եմ գործում ա հետեվյալ կոռուպցիոն սխեման , մի խումբ այսպես ասած գործ անողներ վաճառում են տաք, առաջին տեղեր։
Ոստիկանները ովքեր պետք ա կարգ ու կանոն պահեին, ուշի ուշով դիտում են, թե ինչպես են առաջին տեղերը քթի տակ, կայծակնային արագությամբ թռնում։ Եթե հերթում հարյուրերորդն ես, երկուհարյուրին նոր տեղ կհասնես, իսկ եթե մինչ ժամը 4-ը քո հերթը չհասավ, արդեն ոստիկաններն են անցնում գործի, հանում են եմ բոլոր մեքենաները հերթից պատճառաբանելով որ երկրորդ շարք չի կարելի կանգնել, (բնական ա առաջին շարքում կանգնած են միայն գործ անողները)։
Հաջորդ առավոտ նորից ամեն ինչ կրկնվում ա նույն սխեմայով, այսինքն տարբերակ չունես, կամ պետք ա ծախսես կամ մի քանի շրջան հերթ կանգնես հույսով, որ քո հերթը գուցե մի օր կգա։
Լավ, հասկանալի ա գործ չկա, որոշ մարդիկ փորձում են հացի փող աշխատել, բայց հաշվի առնելով մեքենաների քանակը մեծ գումարների մասին ա խոսքը ու գելի փայի մասին։
Իսկ ոստիկանության անգործությությունը հարցեր առաջացնում, իրենք թաթախված են էս կոռուպցիայի մեջ թե աշխատավարձով ապրող խեղճ ու կարգապահ ոստիկաններ են։ Մի խոսքով, սերժը գնաց, սերժությունը մնաց, թող ամեն ոք հետեվություններ անի… հեղափոխություն:
Օգտատեր Norayr Tour Tour -ի ֆեյսբուքյան էջից: