
Թեհլիրյանների ընտանիքի բացառիկ պատմական լուսանկարը, Երզնկա, 1908 թվական: Ձախից առաջինը Սողոմոնն է՝ քույրերի, եղբայների և հոր հետ: Ուշագրավ է 12-ամյա Սողոմոնի կեցվածքը. նա խորհրդանշական կերպով լուսանկարվել է դաշույնը աջ ձեռքին պահած` հենց այդ ձեռքով էր նա 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում անվարան գնդակահարելու Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին: Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառի Բագառիճ գյուղից սերող Թեհլիրյանների մեծ գերդաստանից 1915 թվականի ցեղասպանությունը քչերն են վերապրել: