Tesla Էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը կդիտարկի ՉԺՀ-ում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Tesla-ն պատրաստվում Է Շանհայում իր գործարանի արտադրության ինքնարժեքը նվազեցնել շնորհիվ մեծ քանակությամբ այն սարքավորումների ու դետալների օգտագործման, որոնք անմիջականորեն արտադրվում են Չինաստանում: Դա Tesla-ին թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ից ներմուծման ծավալը եւ դրանով իսկ խուսափել դրա հետ կապված ներմուծման մաքսերից: Ըստ գործակալության տվյալների, Model 3-ի գնի նվազումը կարող Է տեղի ունենալ 2020 թվականի երկրորդ կեսին:
Սկզբնապես Էլեկտրասեդանի արժեքը, որն արտադրվում Է Շանհայում Tesla-ի ավտոմոբիլային գործարանում, կկազմի մոտավորապես 355,8 հազար յուան (շուրջ 50,55 հազար դոլար): Առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված Է 2020 թվականի հունվարի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: