38-ամյա Էլիզաբեթ Ուոթկինսը անգլիական Պրինցես Ռիսբորո քաղաքից (Բաքինհեմփշիրի կոմսություն) նիհարել է 96 կիլոգրամ մեկուկես տարում։ Նա այնքան է փոխվել, որ մայրը սեփական աղջկան չի ճանաչել փողոցում և կողքով անցել է։
Ինչպես տեղեկացնում է The Mirror պարբերականը, Էլիզաբեթը մանկուց պայքարում էր ավելորդ քաշի և սնվելու անառողջ սովորությունների դեմ։ 36 տարեկանում նա 171 կիլոգրամ քաշ ուներ, չէր կարողանում քայլել և անգամ ինքնուրույն կանգնել։ Նա փողոց դուրս չէր գալիս, որովհետև ամաչում էր անցորդների դատապարտող հայացքներից։
2017 թվականին Էլիզաբեթը որոշեց լիովին փոխել կյանքը և շունտավորեց ստամոքսը։ Միջամտությունից հետո մեկ տարվա ընթացքում օրական 700 կալորիա էր օգտագործում։ Նա ամսական 6 կիլոգրամ քաշ էր գցում։ Հաջորդ կես տարում օրական նորմը հասցրեց 1200 կալորիայի։
Վիրահատությունից մեկուկես տարի հետո բրիտանուհին արդեն 75 կիլոգրամ քաշ ուներ։ Նրա ինքնագնահատականը բարձրացավ, և նա սկսեց նախկինի համեմատ 8 չափս փոքր հագուստ կրել։ Շատ ծանոթներ և ազգականներ փողոցում նրան չէին ճանաչում։ Ավելին, առաջին անգամ սիրավեպ սկսեց տղամարդու հետ ու շուտով ձեռքի ու սրտի առաջարկ ստացավ։