
Շատ շուտով էկրաններին կբարձրանա «Փոքրիկ կանայք» վեպի նոր ադապտացիան, որի գլխավոր դերերից մեկը խաղացել է իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը: Այժմ դերասաններն ավանդական շրջագայություն են կատարում եվրոպական գլխավոր մայրաքաղաքներում: Երեկ դերասանուհուն նկատել են Լոնդոնում: Սիրշան ընտրել է սպիտակ մետաքսյա կոստյում՝ սև պուտավոր նախշերով, և սև զուգագուլպաներ՝ նույնպես պուտավոր նախշերով: Մետաքսյա կոստյումը դերասանուհին համադրել է կարճ մորթյա բաճկոնի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը