
«Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանի լուսանկարը Ռոյթերս (Reuters) միջազգային լրատվական գործակալության 2019 թվականի լավագույն լուսանկարների շարքում է։ Գործակալությունը դեկտեմբերի 21-ին հրապարակել է «Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» խորագրով լուսանկարների ամփոփումը, որտեղ 162 երկրների շարքում Հայաստանը ներկայացրել է հեռուստատեսային դեմք Քիմ Քարդաշյանի լուսանկարը։