Բաղադրիչներ
- Խմոր պիցցայի համար
- Կաթնաշոռային փափուկ պանիր – 120 գ
- Դարչին – 1 թ/գ
- Հապալասի մուրաբա – 1/3 բաժակ
- Թարմ հապալաս – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 210 աստիճան:
- Կաթնաշոռային պանիրը և դարչինը խառնել: Ստացված զանգվածը տարածել խմորի վրա: Վրան լցնել հապալասի մուրաբան: Մակերեսին թարմ հապալաս շաղ տալ:
- Պիցցան 15 րոպե դնել ջեռոցի մեջ:
- Հանել պիցցան ջեռոցից, մի փոքր սառելուց հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը