
Բաղադրիչներ
Միջուկի համար.
- Կոկոսի քերուկ – 500 գ
- Մեղր – 4 ճ/գ
- Վանիլին
Հիմքի համար.
- Ընկույզ – 200 գ
- Չորացրած լոռամրգի – 100 գ
- Խուրմա – 10 հատ
Պատրաստման եղանակը
- Խուրման, ընկույզը և լոռամրգին հարել բլենդերով և տարածել տորթի կաղապարի մեջ:
- Կոկոսի քերուկը սրճաղացով վերածել ալյուրի, այնուհետև խառնել մեղրի և վանիլինի հետ, ձեռքերով լավ հունցել, որպեսզի զանգվածը կպչուն լինի:
- Միջուկը լցնել հիմքի վրա, հարթեցնել և 1-2 ժամ դնել սառցախցիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը