
Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 2 հատ
- Քերած պանիր – 1 բաժակ
- Ալյուր – 1/2 բաժակ
- Կաթ – 1/2 բաժակ
- Ձու – 2 հատ
- Թթվասեր – 4 ճ/գ
- Համեմունքներ, կանաչի
Պատրաստման եղանակը
- Քերած պանիրը, կաթը, ձվերը, թթվասերը և համեմունքները լավ խառնել:
- Հավի կրծքամիսը քաշել, խորանարդաձև կտրատել:
- Ստացված սոուսը, կանաչին և ալյուրը ավելացնել հավին, խառնել:
- Զանգվածը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ, թխել 15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը