
Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 1 փաթեթ
- Շաքարավազ՝ ըստ ցանկության
- Ելակ՝ ըստ ցանկության
- Լավաշ – 1 հատ
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը և շաքարավազը հարել բլենդերով, ինչից հետո տարածել ստացված զանգվածը լավաշի վրա: Ելակը շերտատել և շարել միջուկի վրա:
- Լավաշը ռուլետի նման փաթաթել:
- Կարելի է զարդարել հարած սերուցքով, հատապտուղներով կամ օշարակով: Մատուցել սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը