
Բաղադրիչներ
- Սերուցք – 50 մլ
- Փափուկ պանիր – 200 գ
- Պղպեղների խառնուրդ – 1/2 թ/գ
- Չոր ռեհան – 1/2 թ/գ
- Աղացած կոճապղպեղ և մշկընկույզ – 1 պտղունց
- Սխտոր – 2-3 պճեղ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Պանիրը մանր խորանարդաձև կտրատել:
- Սերուցքը խառնել պանրի հետ և հալեցնել ջրային բաղնիքի վրա: 8-10 րոպե անց պետք է ստացվի միասեռ զանգված: Ավելացնել աղ, համեմունքներ, ռեհան և ճզմած սխտոր: Նորից խառնել: Անհրաժեշտության դեպքում սերուցք ավելացնել:
- Սոուսը պատրաստ է: Բարի ախորժակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը