ԱՄՆ-ի Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի գիտնականները կատարել են հետազոտություն՝ նվիրված մարդու առողջության վրա ընդհատուն քաղցածության ազդեցությանը: Արդյունքները հրապարակված են The New England Journal of Medicine հանդեսում:
Նշվում Է, որ ընդհատուն քաղցածությունը բարելավում Է կոգնիտիվ ունակությունները եւ մեծացնում Է կյանքի տեւողությունը: Կալորիաների սահմանափակումը՝ սննդի որակի պահպանմամբ հանդերձ, նվազեցնում Է տարբեր հիվանդությունների ռիսկը, պնդում են գիտնականները:
Բացի դրանից, մի շարք հետազոտություններով հայտնաբերվել Է, որ սնվելու այդ ռեժիմն օգուտ Է բերում ուղեղի առողջությանը: Բջիջների ադապտիվ հակազդեցությունը սնվելու ընդմիջումներին մեծացնում Է սթրեսները հաղթահարելու եւ հիվանդություններին դիմակայելու դրանց ունակությունը:
Կալորիաների պակասության շրջանում օրգանիզմն սկսում Է օգտահանել հին, չգործող բջիջները եւ դրանք վերածում Է գլյուկոզայի, որն օգտագործվում Է Էներգիայի արտադրության համար: Բացի դրանից, օրգանիզմն սկսում Է Էներգիա ստանալ ճարպաթթուներից, ինչը հանգեցնում Է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժողակեան ապարատի վրա ծանրաբեռնությունների կրճատման: Հետազոտողների խոսքով՝ սնվելու այդ ռեժիմը նվազեցնում Է ճարպակալման եւ շաքարախտի զարգացման ռիսկը նույնիսկ ավելի, քան ցածրկալորիական սննդակարգը: