
Բաղադրիչներ
- Արևածաղկի սերմեր – 500 գ
- Կոկոսի քերուկ – 500 գ
- Ծիրանաչիր – 300 գ
- Կակաո – 5 ճ/գ
- Մեղր – 6 ճ/գ
- Դարչին և մշկընկույզ
Պատրաստման եղանակը
- Խմորի համար՝ արևածաղկի սերմերից խմոր ստանալ, ավելացնել 3 ճ/գ մեղր, խառնել և մեկ ժամ դնել սառնարանը:
- Միջուկի համար՝ կոկոսի քերուկից ալյուր ստանալ, բլենդերով հարել ծիրանաչրի, 3 ճ/գ մեղրի և համեմունքների հետ:
- Խմորը գրտնակել բարակ շերտով, վրան լցնել միջուկը, փաթաթել և դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը