
Բաղադրիչներ
- Բանան – 3 հատ
- Խնձոր – 2 հատ
- Վարսակի փաթիլներ – 250 գ
- Մեղր – 4 ճ/գ
- Ընկույզ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանը կտրատել, ավելացնել մեղրը, վարսակի փաթիլները, խառնել:
- Ստացված զանգվածը լցնել սիլիկոնե կաղապարի մեջ, զարդարել խնձորի բարակ շերտերով և ընկույզով:
- Պիրոգը թխել 30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը