Ինչպես մաքրել արծաթե թևնոցը
Advertisement 1000 x 90

Ինչպես մաքրել արծաթե թևնոցը

Արծաթե թևնոցների յուրահատկություններից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում դրանք մգանում և կորցնում են իրենց գրավիչ փայլը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի շփման ու փոխազդեցության հետևանքով այս թանկարժեք նյութն օքսիդանում է և նրա մակերեսին արծաթի օքսիդ է առաջանում. հետևաբար, ի հայտ է գալիս այդ մուգ գունավորումը։ Սակայն արծաթի փայլը շատ հեշտությամբ կարելի է վերականգնել՝ հետևելով խորհուրդներին։

Ձեզ անհրաժեշտ է ընդամենը փայլաթիթեղի երկու կտոր, եռացրած ջուր և կերակրի սոդա։

Ինչպես մաքրել. փայլաթիթեղը բաժանում եք մեծ կամ փոքր հատվածների, ալյումինե փայլաթիթեղը դնում ապակե տարայի մեջ։ Այնուհետև լցնում եք երկու ճաշի գդալ կերկարի սոդան, արծաթե թևոցը դնում ապակե տարայի մեջ և ավելացնում եռացրած ջուրը։ Ընդամենը մի քանի վայրկյան անց կտեսնեք, թե ինչպես է փոխվում և պայծառանում թևնոցի գույնը։ Այս ամենից հետո մնում է միայն լվանալ և չորացնել թևնոցը։ Հավատացեք, այս գործընթացից հետո թևնոցը երկար ժամանակ չի գունափոխվի։

Ի դեպ, մելքիորե սպասքը նույնպես կարող եք այս ձևով լվանալ և մաքրել։

Ցուցում. ալյումինե փայլաթիթեղը չի կարելի երկրորդ անգամ օգտագործել. այն պետք  է դեն նետել։

Իհարկե, արծաթե թևնոցները կարելի է մաքրել սոդայով և անուշադրի սպիրտով։

beltashop.ru