Բաղադրիչներ
- Շերտավոր խմոր
- Կաթնաշոռային պանիր – 1 փաթեթ
- Պինդ պանիր – 1/4 բաժակ
- Սպանախ – 2 ճ/գ
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան:
- Կաթնաշոռային պանիրը, քերած պինդ պանիրը և սպանախը խառնել:
- Խմորը բաժանել 8 եռանկյունիների: Յուրաքանչյուր եռանկյունու վրա միջուկից տարածել, կրուասանի նման փաթաթել՝ սկսելով լայն ծայրից:
- Ձողիկները դնել տապակի վրա և թխել 12 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը