
Բաղադրիչներ
- Թարմ սունկ – 1 կգ
- Թթվասեր – 10 ճ/գ
- Պանիր – 2.5 ճ/գ
- Ալյուր – 2 ճ/գ
- Կանաչի, ըստ ցանկության
- Բուսական յուղ – 4 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Սունկը մաքրել, լվանալ, չորացնել:
- Սունկը շերտատել, համեմել աղով և տապակել բուսայուղով: Տապակման գրեթե վերջում սնկին ավելացնել 1 ճ/գ ալյուր և խառնել:
- Ավելացնել թթվասերը, քերած պանիրը և ևս մի քանի րոպե շոգեխաշել ցածր կրակի վրա:
- Մատուցել՝ զարդարելով կտրատված կանաչիներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը