Բաղադրիչներ
- Աղացած հիլ – 30 գ
- Չամիչ, ընկույզ և նարնջի կեղև – 150 գ
- Ալյուր – 950 գ
- Վանիլին – 2 գ
- Աղացած կոճապղպեղ – 5 գ
- Շոկոլադե ջնարակ – 200 գ
- Շաքարավազ – 700 գ
- Աղացած դարչին – 15 գ
- Կաթ – 900 գ
- Հալեցրած շոկոլադ – 100 գ
- Ձու – 2 հատ
- Բուսական յուղ – 150 գ
- Փխրեցուցիչ – 5 գ
Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնել, խմոր հունցել:
- Վերջում խմորին ավելացնել չամիչ, ընկույզ և նարնջի կեղև:
- Կաղապարը յուղապատել և ավելացնել չորահացի փշրանքներ:
- Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:
- Խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 40 րոպե:
- Զարդարել շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը